Մոհամեդ Օմրան. Եգիպտոսը սատարել է գլխամասային գրասենյակի Թուրքիայից Հայաստան տեղափոխելուն
Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի Գործադիր խորհուրդը (Federation of Euro-Asian Stock Exchanges /ԵՖԲՖ/), Եգիպտական բորսայի գործադիր նախագահ, ԵՖԲՖ նախագահ Մոհամեդ Օմրանի (Mohamed Omran) գլխավորությամբ որոշում է կայացրել Թուրքիայում տեղակայված ֆեդերացիայի գլխամասային գրասենյակը Հայաստան տեղափոխելու վերաբերյալ։
MENA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Մոհամեդ Օմրանը նշել է, որ Եգիպտոսը սատարել է գլխամասային գրասենյակի Թուրքիայից Հայաստան տեղափոխելուն, ինչպես նաև Գործադիր խորհրդում Թուրքիայի փոխարեն Կիպրոսի անդամակցության որոշումներին՝ հաշվի առնելով Հայաստանի և Կիպրոսի հետ ամուր հարաբերությունները:
Նա հավելել է, որ Եգիպտոսի ջանքերով 33 անդամ ունեցող Գործադիր Խորհրդի՝ գրասենյակը Անկարայից Երևան տեղափոխելու մասին որոշումն ընդունելուց հետո Թուրքիան դադարեցրել է իր անդամակցությունը ԵՖԲՖ-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին