
Վարդևան Գրիգորյան. «Ծառուկյան» խմբակցությունը որևէ կաշկանդվածություն չի զգալու
Այս պահին կոնյակի գործարան են գալիս «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված գործիչները: Նրանից Նաիրա Զոհրաբյանը, Կարինե Պողոսյանը, Արարատ Զուրաբյանը, Տիգրան Ուրիխանյանն անպատասխան թողեցին լրագրողների հարցերը:
Բացառություն էր Վարդևան Գրիգորյանը: Նա նշեց, որ «Ծառուկյան» խմբակցությունը որևէ կաշկանդվածություն չի զգալու, և հարկ եղած դեպքում քննադատական խոսքեր կարող է ասել իշխանության հասցեին:
Նա նաև հայտարարեց, որ «Ծառուկյան» դաշինքն ընդդիմադիր ուժ է, դրանում այլ կարծիք լինել չի կարող:
Հավաստի են արդյոք մամուլի այն տեղեկությունները, որ «Ծառուկյան» դաշինքը ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրելու է կամ Իշխամ Զաքարյանին կամ Նաիրա Զոհրաբյանին: Ի պատասխան նորընտիր պատգամավորն ասաց. «Նախ Իշխան Զաքարյանը մի քանի անգամ եղել է այդ պաշտոնում, և հետո, ի՞նչ կորոշվի, եթե տեղյակ չեմ: Դաշինքը կորոշի»: