Ֆրանսիայի կառավարության կազմը հայտնի է
Ֆրանսիայի կառավարության կազմն արդեն հայտնի է: Էդուար Ֆիլիպի ղեկավարած կառավարությունում ընդգրկվել է 22 մարդ. 18 նախարար և չորս պետքարտուղար: Կառավարությունում 11-ը տղամարդ է, 11-ը՝ կին:
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, կառավարության նախկին կազմից մնացել է միայն մեկ մարդ. պաշտպանության նախկին նախարար Ժան-Իվ Լե Դրիանը նշանակվել է արտաքին գործերի նախարարը:
Լիոնի նախկին քաղաքապետ Ժերար Կոլոնը նշանակվել է ներքին գործերի նախարար, Սիլվի Գուլարը՝ պաշտպանության:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին