Վենեսուելայում յոթերորդ անգամ երկարացրել են արտակարգ դրության ռեժիմը
Վենեսուելայի կառավարությունը մայիսի 13-ից ևս 60 օրով երկարացրել է արտակարգ դրության ռեժիմը երկրի տնտեսությունում: «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ Gaceta Oficial հրատարակությունում հրապարակված հրամանագրի տեքստում:
Սա արտակարգ դրության գործողության արդեն յոթերորդ երկարացումն է՝ 2016 թվականի հունվարից սկսած: Այն երկրի ղեկավարին հնարավորություն է տալիս անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել բնակչության իրավունքները պաշտպանելու և Վենեսուելայում ներքին կարգուկանոնն ապահովելու համար:
Արտակարգ դրության գործողությունը երկարացվել է ապրիլի սկզբից՝ բողոքի զանգվածային ակցիաների ֆոնին, այն բանից հետո, երբ Գերագույն դատարանը որոշեց լրջորեն սահմանափակել ընդդիմադիր Ազգային ժողովի իշխանությունը։
Հարակից հրապարակումներ`
- Վենեսուելայում բողոքի են դուրս եկել տարեցները
- Վենեսուելայում ավելի քան 150 մարդ դատապարտվել է ազատազրկման ակցիաներին մասնակցելու համար
- Կարակասում բողոքի ակցիաների ժամանակ մեկ օրում տուժածների թիվը հասել է 93-ի
- Վենեսուելայում ցուցարարները պոկել և վառել են Ուգո Չավեսի հուշարձանը
- Վենեսուելայում տուժել է 160 մարդ
- Կարակասում բողոքի ակցիաների ժամանակ 40 մարդ է տուժել
- Վենեսուելայի նախագահը նվազագույն աշխատավարձը բարձրացրել է 60 տոկոսով
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին