
Թրամփը համաշխարհային առաջնորդներին կոչ է անում զանգահարել իր բջջայինին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պարզվում է, արտասովոր առաջարկ է արել աշխարհի տարբեր երկրների առաջնորդներին․ Թրամփը նրանց է տալիս իր բջջային հեռախոսի համարն ու կոչ է անում ուղղակիորեն իրեն զանգահարել այդ համարով՝ խախտելով դիվանագիտական պրոտոկոլն ու առաջացնելով անվտանգության ու գաղտնիության հետ կապված բազում մտահոգություններ։
Թրամթը Կանադայի ու Մեքսիկայի առաջնորդներին կոչ է արել զանգահարել իր բջջայինին։ Անանուն աղբյուրները հայտնում են, որ այս առաջարկից օգտվել է միայն Կանադայի վարչապետ Ջաստին Թրուդոն ու զանգահարել է Թրամփի բջջայինին։
Թրամփը բջջայինի համարներով է փոխանակվել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, երբ զանգահարել էր նրա շնորհավորելու` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։