Էդուարդ Շարմազանովը՝ ԱԺ նախագահի, փոխնախագահների թեկնածուների մասին
«Ազգային ժողովի նախագահի հարցը կքննարկենք, հավանական թեկնածու կա, պարզապես առաջ չընկնենք: Կլինի փորձառու, հարգարժան մեր ընկերը»,-ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից առաջ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հարցին՝ Արա Բաբլոյա՞նը, նա պատասխանեց. «Շատ արժանի թեկնածու է: Ինչու ոչ»:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այսօր երկու նիստ կգումարի՝ ՀՀԿ գործադիր մարմնի, այնուհետ՝ ՀՀԿ խորհրդի, որտեղ կքննարկվի ԱԺ նախագահի և փոխնախագահների նշանակման հարցը:
Պատասխանելով հարցին, թե ԱԺ փոխանախագահի պաշտոնում կտեսնե՞ն Արփինե Հովհաննիսյանին, ձեզ, Է. Շարմազանովն ասաց. «Միգուցե»:
Ինչ վերաբերում է խմբակցության ղեկավարի հարցին, ՀՀԿ խոսնակն ասաց. «Կարծում եմ՝ պարոն Վահրամ Բաղդասարյանը շատ լավ է աշխատել»:
Հարցին, թե Արմեն Աշոտյանին ինչ-որ պաշտոն կտրվի՞, Է. Շարմազանովն ասաց. «Արմեն Աշոտյանի փորձն ու գիտելիքը ևս կօգտագործվի խորհրդարանում պատասխանատու պաշտոններում»:
Նա նշեց, որ կառավարության կազմն այսօր դժվար քննարկեն: