Փոստանջյանի մասնակցությամբ արձանագրված միջադեպի առնչությամբ քրեական գործեր են հարուցվել. ՀՔԾ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 14-ին Երևանի ավագանու թեկնածու Տ. Մարգարյանի նախընտրական շտաբի աշխատակիցների և Երևանի ավագանու թեկնածու Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ տեղի ունեցած դեպքերի առթիվ ծառայությունում հարուցվել են երկու քրեական գործեր ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով, 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով:
ՀՔԾ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու անհրաժեշտությունից ելնելով` նշված երկու քրեական գործերը ՀՀ քրեական դատավարության 28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով միացվել և քննվում են մեկ վարույթում:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
- Փոստանջյան. Դեպքից անցել է ավելի քան 24 ժամ, սակայն իրավապահների կողմից արձագանք չկա
- Զարուհի Փոստանջյանի հետ կապված միջադեպը չի ստվերի ընտրական ողջ գործընթացը. ԿԸՀ նախագահ
- «Ելք». Զարուհի Փոստանջյանի նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել
- Հիվանդանոցում հաստատվել է Փոստանջյանի դստեր «ուղեղի ցնցում» ախտորոշումը. նեյրովիրաբույժ
- Ոտնձգություն թույլ տված անձինք պատասխանատվության են կանչվելու. Զարուհի Փոստանջյան
- Ոստիկանություն. Փոստանջյանի դստերը բերման ենթարկելու վերաբերյալ հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում
- Փոստանջյանի նկատմամբ ոստիկանների գործողությունների նյութերը ՄԻՊ-ը կուղարկի ոստիկանություն՝ վարույթ սկսելու պահանջով
- «Խուժաններ, գողեր». Լարված իրավիճակ Տարոն Մարգարյանի շտաբներից մեկում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան