Հայ աշակերտուհիները ժեստերի լեզու սովորեցնող բջջային հավելված են ստեղծել
Արագածոտնի մարզի Կարբի գյուղի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտուհիները բջջային հավելված են ստեղծել՝ որի շնորհիվ կարելի է սովորել ժեստերի լեզու և ազատ շփվել լսողության խնդիրներ ունեցող մարդկանց հետ։ Հավելվածը կոչվում է «Հայերեն ժեստերի լեզու»։ Աշակերտուհիներին այն ստեղծել են այս տարի տեխնոլոգիական ձեռներեցության աշխարհի խոշորագույն Technovation ծրագրին մասնակցելու շրջականերում։
Ծրագիրը Հայաստանի դպրոցների 10-ից 18 տարեկան աշակերտուհիներին հնարավորություն տվեց բջջային հավելվածներ ստեղծել Կայուն զարգացման նպատակների վեց թեմանեով՝ բնապահպանություն, աղքատություն, խաղաղություն, հավասարություն, կրթություն, առողջապահություն։
««Հայերեն ժեստերի լեզու»-ն երկլեզու ուսուցանող հավելված է։ Դրանից կարող են օգտվել բոլոր ցանկացողները՝առանց տարիքային սահմանափակման, կարող են սովորել ժեստերի լեզու, դրա համար առանձնացված են բոլոր թեմաները և շփվել բոլոր նրանց հետ, ովքեր ունեն լսողության խնդիրներ»,- Panorama.am-ի հետ զրույցում պատմեց Կարբիի դպրոցի թիմի աշակերտուհիներից Սվետլանա Դավթյանը։
Աշտարակի թիվ 2 դպրոցի աշակերտուհներն էլ հավելված են ստեղծել՝ նվիրված է ապահով համացանցին։
«Ուզում ենք այս հավելվածի օգնությամբ լուծել ապահով համացանցի մասին երեխաների իրազեկածության խնդիրը։ Այսինքն՝ այնտեղ կան խորհուրդներ, թեժ գծի և օգնության բաժիններ։ Մեր թիրախ խումբը երեխաներն են, բայց հավելվածից կարող են օգտվել նաև մեծահասակները»,-ասաց աշտտարակցի աշակերտուհի Թերեզա Թումանյանը։
Նշենք, որ ծրագրի 12 շաբաթների ընթացքում աղջիկների մինչև հինգ հոգանոց թիմերն ուսումնասիրել են Կայուն զարգացման նպատակներից բխող վեց թեմաներից որևէ մեկը, դիտարկել թեման իրենց համայնքի համատեքստում և, մենթորների առաջնորդությամբ ձեռք բերելով համապատասխան հմտություններ, ստեղծել այդ խնդրի լուծմանն ուղղված բջջային հավելված։
Մրցույթ-դասընթացին մասնակցել է հանրապետության մարզերի 36 թիմ, կիսաեզրափակիչ է անցել 22-ը: Կիսաեզրափակիչ անցած թիմերից ժյուրին որպես վերջնական հաղթող ընտրել է 6 թիմի, որոնք ներկայացնում են Կարբիի միջնակարգ դպրոցը, Աշտարակի թիվ 2 դպրոցը, Երևանի թիվ 2, թիվ 92, թիվ 125 դպրոցներն ու «Անանիա Շիրակացի» ճեմարանը։
Թիմերն իրենց ստեղծած հավելվածը զարգացրել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական իսնտիտուտի մշակած App Inventor ծրագրով։
Այսօր Հեռահաղորդակցության և տեղեկատվական հասարակության միջազգային օրը, ՄԱԿ-ի գրասենյակում ներկայացվեցին դպրոցականների հավելվածները և պարգևատրվեցին հաղթող թիմերը։
Հարակից հրապարակումներ`
- ՏՏ լուծումներ զբոսաշրջության բնագավառում
- Մանկավարժական համալսարանի ուսանողները ևս կմասնակցեն ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա մրցանակաբաշխությանը
- ԱՄՆ դեսպան. Հայաստանի կանայք թերևս երկրի ամենակարևոր ռեսուրսներից են
- Սկսնակ ՏՏ ընկերություններն ու անհատները ֆինանսական աջակցություն ստանալու հնարավորություն կունենան
- Վարչապետ. Հայաստանի համար ՏՏ ոլորտը կարող է դառնալ տնտեսության առաջընթացի շարժիչ ուժ
- Մեր նշաձողը պետք է լինի ՏՏ ոլորտում մինչև 2025թ-ը 70-80 հազար աշխատատեղ ստեղծելը. Կարեն Վարդանյան
- «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների երկրորդ մրցանակը՝ ՏՏ կրթության լավագույն մատակարար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան