ՌԴ և ԱՊՀ ամենահայտնի բլոգերները կմասնակցեն Սոչիի «ՆեՖորումին»
Օլիմպիական մայրաքաղաքը մայիսի 19-ից 20-ը ՌԴ և ԱՊՀ հայտնի և սկսնակ բլոգերներին հրավիրում է մասնակցել «ՆեՖորումին»՝ ինտերնետ-հեղինակների համար նախատեսված ամենամյա միջոցառմանը։ Այս մասին հայտնում է krasnodarmedia.su-ն։
«Ոչ պաշտոնական մթնոլորտում բլոգերները կքննարկեն համացանցում հեղինակների գործունեությունը կարգավորող օրենսդրությունը, ինչպես նաև բլոգոլորտի արդիական այլ հարցեր։ «Ռոզա Խուտոր» հանգստավայրում կայանալիք կոնֆերանսին կմասնակցի ավելի քան 500 հայտնի բլոգեր։
«Բլոգերների ՆեՖորումն» անցկացվում է 2012 թվականից։ Կենֆերանսն ընդունել են Մոսկվան, Նովոսիբիրսկը, Ուֆան, Մինսկը և Կազանը։ Անսովոր անվանումը պատահաբար չի ընտրվել, այն ընդգծում է քննարկումների ոչ պաշտոնական լինելը։
Կոնֆերանսի շրջանակներում կբարձրացվեն ռուսական բլոգոլորտի ամենաարդիական հարցեր՝ պայքար լսարանի համար, խաղային բլոգինգ, թվային անվտանգություն, հաջող ձևաչափի ընտրություն»,- ասված է մամուլի հաղորդագրությա մեջ։