Ես շարունակում եմ իմ գործունեությանն ԱԺ-ում. Արարատ Զուրաբյան
«Իմ հետ կապված որևէ հարթվելու բան չկա: Ես պայմանավորվել էի Ծառուկյանի հետ, որ գնամ և վերցնեմ այդ մանդատը: Ճիշտն ասած, ի տարբերություն շատերի, ես շատ դժվարությամբ եմ համաձայնվել ընդունել այս մանդատը»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքի կողմից պատգամավոր ընտրված Արարատ Զուրաբյանը:
Նա նշեց, որ «Ծառուկյան» դաշինքի, Գագիկ Ծառուկյանի հետ ինչ-որ քայլ անելու կամ չանելու, ինչ-որ պայմանով մանդատից հրաժարվելու կամ չհրաժարվելու որևէ պայմանավորվածություն, պարտավորություն չի ունեցել:
«Ունեցել եմ քաղաքական պայմանավորվածություն, որի արդյունքում հայտնվել եմ դաշինքի համամասնական ցուցակի 6-րդ համարում: Ինքս անձամբ, ցանկանալով աջակցել դաշինքին, իմ նախաձեռնությամբ հայտարարել եմ, որ կառաջադրվեմ մեծամասնական ընտրակարգով: Այդ ժամանակահատվածում քարոզչական գործունեությամբ չեմ կարողացել զբաղվել. վիրահատություն եմ տարել: Արդյունքներից որոշակի հիասթափություն ունեի, ասացի, որ չեմ գնա խորհրդարան, կհրաժարվեմ մանդատից: Ի տարբերություն շատ այլ դեպքերի, Գագիկ Ծառուկյանն ինձ առաջարկեց լինել պառլամենտում, հետ վերցնել այդ դիմումը»,- ասաց նորընտիր պատգամավորը:
Նա ընդգծեց, որ շարունակում է իր գործունեությանն Ազգային ժողովում:
«Երբ մտադրություն ունենամ գնալու, ցանկացած պահի կարող եմ գնալ»,- հավելեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Արարատ Զուրաբյան. Որոշում եմ կայացրել հրաժարվել պատգամավորի մանդատից. 168.am
- Ինքնաբացարկի դիմումը հետ պահանջած 12 պատգամավորներից 8-ը ստացան պատգամավորի մանդատ
- Մուկուչյան. «Ծառուկյան» դաշինքից 11 թեկնածու ինքնաբացարկի դիմումները հետ են պահանջել
- Ինքնաբացարկ հայտնած պատգամավորները ԿԸՀ-ում են
- Մանուկ Սուքիասյանը ինքնաբացարկի մասին պարզաբանումներ կներկայացնի ավելի ուշ
- Նապոլեոն Ազիզյանը հետ է պահանջելու ինքնաբացարկի դիմումը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան