Վստահեցնում եմ՝ անելու եմ հնարավորը, որպեսզի իշխանություն-ընդդիմություն համագործակցությունն ամրապնդվի. Արա Բաբլոյան
Վստահեցնում եմ, որ աշխատանքային բոլոր քայլերս բխելու են մեր պետության և ժողովրդի շահերից»,- այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց ՀՀԿ-ից առաջադրված ԱԺ նախագահի թեկնածու Արա Բաբլոյանը:
«Շնորհակալ եմ ԱԺ նախագահի պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու համար: Իմ երախտագիտությունն եմ հայտնում ՀՀ նախագահին, ՀՀԿ-ի իմ գործընկերներին նման վստահության համար: Այդ վստահությունը ստիպում է ինձ մեր երկրի զարգացման անցումային այս փուլում լինել առավել պատասխանատու»,- ասաց Արա Բաբլոյանը:
Նրա խոսքերով՝ շատ լավ է գիտակցում և համոզված է, որ խորհրդարանական կառավարման անցնելու քաղաքական որոշման ու դրա իրագործման արդյունավետությունը պայմանավորված է լինելու ոչ միայն կառավարման համակարգի ճիշտ ընտրությամբ, այլև` յուրաքանչյուրիս պատասխանատվությամբ, տքնաջան ու հետևողական աշխատանքով:
«Հայաստանի Հանրապետության իշխանությունն, ինչպես գիտենք, պատկանում է ժողովրդին, որն էլ իր քվեով ձևավորեց այս Ազգային ժողովը: Հիմք ընդունելով այս պարզ ճշմարտությունը, պաշտոնավարմանս ընթացքում մշտապես ղեկավարվելու եմ այն գիտակցությամբ, որ ես հանրության քվեով ձևավորված ԱԺ նախագահ եմ, ինչը բազմապատկում է պարտավորվածությանս աստիճանը: Վստահեցնում եմ, որ աշխատանքային բոլոր քայլերս բխելու են մեր պետության և ժողովրդի շահերից»,- նշեց Արա Բաբլոյանը:
Ըստ նրա՝ այս ընտրությունները մնացած բոլոր ընտրություններից տարբերվել են բարձր կազմակերպվածությամբ, խախտումների հնարավոր նվազեցմամբ ու կեղծիքների բացակայությամբ: Իսկ այդ ամենին, Արա Բաբլոյանի խոսքերով, հնարավոր եղավ հասնել միասնական աշխատանքի արդյունքում՝ իշխանության և ընդդիմության քաղաքական բարձր կամքի դրսևորմամբ և համատեղ աշխատանքով:
«Վստահեցնում եմ, որ անելու եմ հնարավորը, որպեսզի իշխանություն- ընդդիմություն համագործակցությունն ամրապնդվի, որն էլ միտված է լինելու Հայաստանի զարգացմանն ու առաջընթացին»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ նախագահի թեկնածուներն են՝ Արա Բաբլոյան, Էդմոն Մարուքյան
- ԱԺ-ում եմ և հիշողություններով, և ապագայի հանդեպ լավ էներգիայով. Արմեն Աշոտյան
- Մեկնարկեց 6-րգ գումարման Աժ առաջին նստաշրջանը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան