Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանը պաշտպանության նախարարի տեղակալներ
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Արտակ Զաքարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:
Հրամանագրում մասնավորապես նշված է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը` ո ր ո շ ու մ ե մ.
Արտակ Զաքարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ»:
Նախագահ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով, Արտակ Դավթյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ։
Հրամանագրում մասնավորապես նշված է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը` ո ր ո շ ու մ ե մ.
Արտակ Դավթյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ»:
Այս մասին հայտնում են Նախագահի մամուլի գրասենյակից: