Քամիներ եղել են ձեր կողմից, ուրիշ կողմից, մեր թիմակիցների կողմից.Գագիկ Ծառուկյան
«Բոլորի համար էլ լավ է լինելու, արդարացի է լինելու: Խմբակցության խորհրդով կքննարկենք, արդարացի որոշում կկայացվի»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով դաշինքի մի քանի պատգամավորների մանդատների հետ կապված հարցին:
Նա նշեց, որ բոլորի հետ էլ աշխատելու է, իրենց թիմակիցներն են, մեծ գործ են կատարել:
«Մանդատները վայր են դնում են, թե ոչ, կտեսնեք: Որոշակիություն կլինի մոտ օրերս: Ո՞վ է բզբում: Քամիներ եղել են ձեր կողմից, ուրիշ կողմից, մեր թիմակիցների կողմից»,- լրագրողներին ասաց Գ. Ծառուկյանը:
Հարցին, թե վերջին յոթ ամսում նկատե՞լ եք որոշակի փոփոխություններ երկրում, նա ասաց. «Որպես գործարար, կուսակցության ղեկավար ներկայացրել եմ իմ ծրագիրը՝ տեսնելով իրավիճակը: Ես ասել եմ 15 կետ, որ անհրաժեշտ է արվի, վերաբերում է բոլորին, առանց դրանք ուղղելու լավ բան չի լինելու, պետք է վերականգնվի մարդկանց վստահությունը, ներդրումներ կատարվեն»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ընդդիմություն ենք. Գագիկ Ծառուկյան
- Վարդևան Գրիգորյան. «Ծառուկյան» խմբակցությունը որևէ կաշկանդվածություն չի զգալու
- Ծառուկյանն իրեն պատկանող կոնյակի գործարանում կհանդիպի ԲՀԿ պատգամավորների հետ