Խաչիկ Մանուկյանի ու Հարություն Ղարագյոզյանի ապագան անորոշ է. «Ժամանակ»
«Ժամանակ»-ում կարդում ենք. «Թեև երեկ «Կանյաչնի»-ում Գագիկ Ծառուկյանը նիստ էր հրավիրել ՝ հստակեցնելով, թե ով է գնում ԱԺ և ով է պետք է վայր դնի մանդատը, սակայն վերջնական հստակություն այդպես էլ չի մտել։ Մասնավորապես անորոշ է, թե ինչ է լինելու Խաչիկ Մանուկյանի ու Հարություն Ղարագյոզյանի հետ։ Նրանք երեկ չէին մասնակցում նիստին։ Խաչիկ Մանուկյանը դեռ երկրում չէ, այսինքն՝ շարունակում է դիմադրել, և մյուսների օրինակով այսօրվա նիստին մանդատից հրաժարվելու հայտարարություն չանել։
Ինչ վերաբերում է Աբրահամ Մանուկյանի որդուն, ապա նա, կարծես թե շարունակելու է մնալ պատգամավոր, վայր չի դնի մանդատը։ Դա ակնհայտ դարձավ նաև «Ծառուկյան» դաշինքի նիստը լուսաբանող տեսանյութից։ Կրտսեր Մանուկյանը ոչ մի բառ չասաց, իսկ մնացածը «հանդես եկան մեղայականով»»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան