Եթե Արա Բաբլոյանն ընտրվի ԱԺ նախագահ, մանկաբուժության ոլորտը մեծ վնաս կկրի. Նիկոլ Փաշինյան
Վերջին տարիներին անդադար քաղաքական ամբիոններից հնչում են հակակշիռների և զսպումների անհրաժեշտության մասին հայտարարություններ, բայց բազմաթիվ ելույթներից հետո ՀՀ իշխանության ներսում հակակշիռների և զսպումների իրական մեխանիզմներ չկան և գոյություն չունեն: Այս մասին այսօր Ազգային ժողովի նախագահի թեկնածուի հարցի քննարկման ժամանակ ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքերով՝ նախատեսված է, որ ամենակարևոր հակակշռող ու զսպող կենտրոնը պետք է լինի Ազգային ժողովը, բայց այդպես չէ:
«Շատ դեպքերում Ազգային ժողովին Բաղրամյան 26-ից են հուշում, օրինակ՝ Կառավարությունը լավ է աշխատում, թե ոչ, պետք է հեռացնել, թե՝ պահել: Ազգային ժողովին այս ոչ այնքան պատվաբեր դերակատումից հանելու լավագույն ձևն ընդդիմադիր ԱԺ նախագահ ունենալն է: Սա մի քայլ է, որը գործնականում կապացուցի, որ ՀՀ-ում կա քաղաքական կամք՝ ունենալու հակակշիռների և զսպումների մեխանիզմ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արա Բաբլոյանի թեկնածությանը՝ պատգամավորն ասաց, որ նրան վերաբերում է մեծ հարգանքով, Բաբլոյանը հայտնի մանկաբույժ է, երկար տարիներ եղել է պատգամավոր, բայց, ըստ նրա, «մշակութային շոկ է ապրել, երբ պարզվել է, որ Արա Բաբլոյանն ուրիշի փոխարեն քվեարկել է»:
«Անկեղծ ասած, եթե որևէ մեկն ինձ դրա մասին ասեր՝ չէի հավատա, նույնիսկ իմ աչքերով եթե տեսնեի, դժվարությամբ կհավատայի: Որպես մանկաբույժ՝ Արա Բաբլոյանը ՀՀ-ում հռչակավոր մանկաբույժ է: Ես կարծում եմ, որ նրա՝ ԱԺ նախագահ ընտրվելու պարագայում մանկաբուժությունը մեծ վնաս կկրի, քանի որ այդ աշխատանքը համատեղելի չէ ԱԺ Նախագահի աշխատանքի հետ: Իսկ եթե Էդմոն Մարուքյանն ընտրվի, ապա մանկաբուժությունը որևէ կուրուստ չի ունենա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյությում:
Հարակից հրապարակումներ`
- Ազգային ժողովի նախագահը հնարավոր է, որ քաղաքական մեծամասնություն ունեցող ուժից չլինի. Մարուքյան
- Վստահեցնում եմ՝ անելու եմ հնարավորը, որպեսզի իշխանություն-ընդդիմություն համագործակցությունն ամրապնդվի. Արա Բաբլոյան
- ԱԺ նախագահի թեկնածուներն են՝ Արա Բաբլոյան, Էդմոն Մարուքյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան