ՌԴ-ն երաշխավորում է Պերմյակովի դատավճռի կատարումը
«Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016 թվականի օգոստոսի 23-ի դատավճռի կատարումն ապահովելու գործընթացի շրջանակներում «Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին» 1998թ. Մոսկվայի կոնվենցիայով սահմանված կարգով Վ. Պերմյակովի փոխանցումը Ռուսաստանի Դաշնություն իրականացվել է 18.05.2017թ.»,- այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ՌԴ իրավասու մարմինների հետ անցկացված խորհրդակցությունների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն հայկական կողմի ներկայացուցիչների համապատասխան հարցումների դեպքում Վ. Պերմյակովի պատժի կատարման վերաբերյալ հետագայում տեղեկատվություն տրամադրելու մասին:
Նախարարությունից հիշեցնում են, որ ՀՀ արդարադատության նախարարություն էր ստացվել Ռուսաստանի Դաշնության դատարանի որոշումը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 2016 թվականի օգոստոսի 23-ին կայացված դատավճիռը ճանաչելու և Ռուսաստանի Դաշնության տարածքում կատարելու մասին:
ՌԴ դատարանի որոշումը երաշխավորում է ՀՀ դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ՌԴ քաղաքացի Վալերի Պերմյակովի դատավճռի կատարումը անվերապահորեն ու լիովին՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գործող միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ն երաշխավորել է իր տարածքում Պերմյակովի դատավճռի կատարումը՝ անվերապահորեն և լրիվ
- Սաֆարյան. Հրաչյա Հարությունյանին Պերմյակովի հետ փոխանակելու առաջարկը վիրավորում է մեր արժանապատվությունը. ՀԺ
- Պերմյակովին ՌԴ տեղափոխելու վերաբերյալ որևէ պայմանավորվածության մասին խոսք չկա. փոխնախարար
- Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Պերմյակովի գործով տուժողների իրավահաջորդների բողոքը
- Վերաքննիչ դատարանը մերժել է Պերմյակովի գործով տուժողների բոլոր բողոքները
- Պերմյակովին իրավապահ մարմիններին հանձնելու պահանջով ակցիայի մասնակիցները արդարացվել են
- Փաստաբանը բողոքարկել է Պերմյակովի դատավճիռը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան