Սերժ Սարգսյան. Չարաչար սխալվում են բոլորը, ովքեր կարծում են, թե սլաքը շփման գծի միայն մեկ կողմում է պտտվում
Այն պնդումը, թե տարեցտարի Հայաստանի բանակցային դիրքերը թուլանում են, որևէ քննադատության չի դիմանում: ԱԺ-ում ունեցած իր ելույթում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու մանրամասնեց.
«Մի կարևոր հավելում ևս, որն աննախադեպ է հիմնահարցի հանգուցալուծման ջանքերի պատմության մեջ։ Առաջին անգամ թե՛ Արցախի ինքնորոշման իրավունքը, թե՛ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտությունը, թե՛ Արցախի ու Հայաստանի միջև ցամաքային կապի դրույթն ամրագրված են համանախագահ երկրների ղեկավարների մի քանի համատեղ հայտարարությունների մեջ։ Այսինքն, սա ևս մեկ անգամ վկայում է, որ այն պնդումը, թե տարեցտարի Հայաստանի բանակցային դիրքերը թուլանում են, որևէ քննադատության չի դիմանում»:
Սերժ Սարգսյանը հայատարարեց, որ հիմնահարցը մինչ այժմ չի կարգավորվել ոչ թե Հայաստանի, կամ միջազգային միջնորդների պատճառով, այլ Ադրբեջանի, որը խաթարում է բանակցային գործընթացը, որը ստատուս-քվոյի պահպանման ջատագովն է և չի թաքցնում դա։
«Քանի-քանի անգամ Ադրբեջանի ղեկավարությունը հոխորտացել է, որ ժամանակն իր օգտին է աշխատում և իբր Բաքվին մնում է միայն նստել ու սպասել, թե երբ իր նավթադոլարներով սնուցվող բանակն այնքան ուժեղ կլինի, որ հակամարտությունը լուծի իր օգտին։ Չարաչար սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե ժամացույցի սլաքը շփման գծի միայն մեկ կողմում է պտտվում։
Մենք ցանկանում ենք, որ հիմնախնդիրն օր առաջ բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորվի, բայց և պատրաստ ենք ու այսուհետ ևս պատրաստ կլինենք մեր հայրենիքը, մեր արժանապատվությունը, մեր ազատությունը պաշտպանել ամեն գնով»,-ասաց ՀՀ նախագահը:
ՀՀ նախագահի ուղերձն ամբողջությամբ՝ նախագահի պաշտոնական էջում:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Այո՛, մենք չենք ցանկանում ստատուս-քվոյի պահպանում և ոչ մի օր ավել
- ՀՀ նախագահ. Պետք է կոտրել կարծրատիպը, որ օտար երկրում ավելի դյուրին է հասնել հաջողությունների
- ՀՀ նախագահ. Մենք այսօր պայքարի երկու ճակատ ունենք
- Սերժ Սարգսյան. Մեր երկիրը բոլոր հայաստանցիների համար պետք է լինի ամենաբարենպաստ տեղը
- ՀՀ նախագահ. Հակված եմ ԱԺ ամբիոնից սուր, բայց փաստարկված ելույթներ լսել
- Սերժ Սարգսյան. Կոռուպցիան դիլետանտների համար է գրավիչ, պրոֆեսիոնալների համար այն տհաճ է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին