ԱՄՆ սենատորը պահանջում է արտաքսել Թուրքիայի դեսպանին
ԱՄՆ սենատար Ջոն ՄըքՔեյնը, ով Կոնգրեսում արտաքին քաղաքականության կարևոր ձայներից է, կոչ է արել երկրից վտարել Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանին:
«Ռոյթերզ»-ի հաղորդմամբ, նա իր կոչը հիմնավորել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց խաղաղ ցուցարարների վրա տեղի ունեցած հարձակմամբ, որը տեղի էր ունեցել այդ երկիրի Ռեջեփ Թայիփ Էրդողանի կատարած այցի ընթացքում:
«Մենք պետք է Ամերիկայի Միացյալ Նահանգներից գրողի ծոցն ուղարկենք նրանց դեսպանին: Նման արարքը չի կարող անպատասխան մնալ դիվանագիտության մեջ»,-ասել է նա, ավելացնելով, որ տեղի ունեցածին պետք է հետևեն իրավական գործընթացներ:
Հարակից հրապարակումներ`
- «Խստագույնս դատապարտում ենք բողոքի ակցիա անցկացնողների վրա դաժան հարձակման դեպքը»
- ԱՄՆ-ում Էրդողանի կողմնակիցները հարձակվել են հայ, քուրդ, եզդի ցուցարարների վրա
- ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց բախումներ են տեղի ունեցել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին