ԱԺ նախագահ ընտրվեց Արա Բաբլոյանը
ԱԺ նախագահի ընտրության գաղտնի քվեարկությանը 105 պատգամավորից մասնակցել է 100-ը: Քվեատուփում առկա 100 քվեաթերթիկից որևէ մեկն անվավեր չի ճանաչվել: Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը:
Նա տեղեկացրեց, որ ձայները բաշխվել են՝ Արա Բաբլոյան՝ կողմ 88, դեմ 12, Էդմոն Մարուքյան՝ 12 կողմ, 88 դեմ:
«Այսպիսով, Ազգային ժողովի նախագահ է ընտրվում Արա Բաբլոյանը: Շնորհավորում ենք»,- ասաց Գագիկ Մելիքյանը:
Իր ելույթում Արա Բաբլոյանն ասաց. «Մեծ պատասխանատվությամբ ընդունում եմ ինձ տրված բարձր վստահությունը: Ստանձնելով Հայաստանի Ազգային ժողովի նախագահի պաշտոնը՝ հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիք հզորացման ու բարգավաճամը՝ ես մեկ անգամ երդվում եմ՝ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար:
Ավելացնելու ոչինչ չունեմ»:
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի թեկնածու Արա Բաբլոյանին առաջադրել էր ՀՀԿ-ն, Էդմոն Մարուքյանին՝ «Ելք» դաշինքը:
Հարակից հրապարակումներ`
- Եթե Արա Բաբլոյանն ընտրվի ԱԺ նախագահ, մանկաբուժության ոլորտը մեծ վնաս կկրի. Նիկոլ Փաշինյան
- Ազգային ժողովի նախագահը հնարավոր է, որ քաղաքական մեծամասնություն ունեցող ուժից չլինի. Մարուքյան
- Վստահեցնում եմ՝ անելու եմ հնարավորը, որպեսզի իշխանություն-ընդդիմություն համագործակցությունն ամրապնդվի. Արա Բաբլոյան
- ԱԺ նախագահի թեկնածուներն են՝ Արա Բաբլոյան, Էդմոն Մարուքյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին