
Արցախի նախագահը ծանոթացել է նախկին Մեղրեցոց վանքի տարածքում իրականցվող պեղումներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Շուշի քաղաք:
Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունում երկրի ղեկավարն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ոլորտում մի շարք ծրագրերի իրականցման հետ կապված հարցերին:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ նախագահը ծանոթացել է Շուշիի մշակույթի կենտրոնի վերակառուցման աշխատանքների ընթացքին և նախկին Մեղրեցոց վանքի տարածքում իրականցվող պեղումներին:
Բակո Սահակյանը նաև ներկա է գտնվել պատանի բնախույզների հավաքին, որի ընթացքում կազմակերպվել է «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղը: Նախագահ Սահակյանը կարևորել է նման միջոցառումների նշանակությունը հայրենի երկրի ճանաչման, գիտելիքների խորացման տեսանկյուններից: