Նորընտիր պատգամավորները երդվեցին
Վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանում ՀՀ նախագահի ելույթից հետո պատգամավորները, համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի, երդվեցին:
Նիստը վարող ամենատարեց պատգամավորը` Կնյազ Հասանովը կարդաց երդման տեքստը. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»:
Պատգամավորների երդումից հետո նիստը նախագահողն Ազգային ժողով ընտրվելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրության հիման վրա պաշտոնապես հայտարարեց Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թիվը` 105, քաղաքական կոալիցիա կազմած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումները և ներկայացրեց պատգամավորներին` կարդալով յուրաքանչյուրի անունը, ազգանունը, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանումը, որից հետո պատգամավորները գրանցվեցին:
Հարակից հրապարակումներ`
- Կաթողիկոս. Ծանրակշիռ ջանքեր պահանջող ուղի պիտի անցնենք
- «Ելք»-ը բոյկոտել է ԱԺ առաջին նիստը
- ԱԺ-ում եմ և հիշողություններով, և ապագայի հանդեպ լավ էներգիայով. Արմեն Աշոտյան
- Արգամ Աբրահամյանը կողմ կլինի Արա Բաբլոյանի թեկնածությանը՝ ԱԺ նախագահի պաշտոնում
- Ընդդիմություն ենք. Գագիկ Ծառուկյան
- Մեկնարկեց 6-րգ գումարման Աժ առաջին նստաշրջանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին