Արգամ Աբրահամյանը կողմ կլինի Արա Բաբլոյանի թեկնածությանը՝ ԱԺ նախագահի պաշտոնում
«Շատ լավ տրամադրությամբ եմ եկել Ազգային ժողով»,- ԱԺ 6-րդ գումարման նիստից առաջ լրագրողներին ասաց «Ծառուկյան» դաշինքի խմբակցությունից պատգամավոր ընտրված Արգամ Աբրահամյանը:
Հարցին, թե նախանշե՞լ եք ձեր առաջին անելիքները, ո՞ր հանձնաժողովում եք ձեզ տեսնում, նորընտիր պատգամավորն ասաց. «Դեռևս ոչ, ծանոթանանք, նոր: Կքննարկենք խմբակցությունում, կորոշենք: Դեռևս քննարկման փուլում է»:
Պատասխանելով հարցին, թե ՀՀԿ-ն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրելու է Արա Բաբլոյանի թեկնածությունը, կողմ կքվերակե՞ք նրա թեկնածությունը, Արգամ Աբրահամյանն ասաց. «Այո, որովհետև ճանաչում եմ»:
Հարակից հրապարակումներ`
- Ընդդիմություն ենք. Գագիկ Ծառուկյան
- Արա Բաբլոյանի համար անակնկալ է եղել ԱԺ նախագահի պաշտոնում իրեն առաջադրելը
- «Ելք»-ը հայտարարելու է, որ ընդդիմադիր խմբակցություն է
- Ազգային ժողովի վեցերորդ գումարման առաջին նստաշրջանը՝ այսօր
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին