Իմ հայրը նեղացածություն չունի. Արգամ Աբրահամյան
«Առաջիկայում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտարարի Արտաշատի քաղաքապետի ընտրությունների օրը, մենք մեր թիմով կորոշենք մեր թեկնածուի անունը, կհայտարարենք»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքով պատգամավոր ընտրված, Արտաշատի նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը:
Նա նշեց, որ դեռ քննարկումների մեջ են, վերջնական պատասխան չկա:
Պատասխանելով հարցին, թե չե՞ք ափսոսում, որ թողել եք քաղաքապետի պաշտոնը, ղեկավարում էիք մի ամբողջ քաղաք, նա պատասխանեց. «Հիմա էլ ամբողջ մարզ եմ ներկայացնում»:
Հարցին, թե ձեր հայրը՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ընդհանրապես նեղացածություն ունի՞, նա պատասխանեց. «Ոչ»:
Հարակից հրապարակումներ`
- Արգամ Աբրահամյանը կողմ կլինի Արա Բաբլոյանի թեկնածությանը՝ ԱԺ նախագահի պաշտոնում
- Արգամ Աբրահամյան. «Վայր եմ դնում Արտաշատի քաղաքապետի լիզարություններս, բայց չեմ հեռանում Արտաշատից»
- Արտաշատ համայնքի ավագանին որոշում է կայացրել վաղաժամկետ դադարեցնել Արգամ Աբրահամյանի լիազորությունները
- Արգամ Աբրահամյանը կվերցնի պատգամավորության մանդատը. հայտարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին