Մենք պետք է ուժեղ լինենք, որ թուրքը սսկվի. Սեյրան Սարոյան
«Մենք պետք է ուժեղ լինենք, որ թուրքը սսկվի, նստի: Մենք ուժեղ ենք»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը:
Հարցին, թե ընդդիմության դաշտում ձեր մարտական ընկերներից կան, ինչպե՞ս եք համագործակցելու, նա պատասխանեց. «Շատ նորմալ, բոլորն էլ մեր ընկերներն են, Նիկոլն էլ է մեր ընկերը: Ես իրեն եմ հարգում, ինքն ինձ: Քաղաքականությունից դուրս չենք կարո՞ղ ընկերություն անել»:
Պատասխանելով մեկ այլ հարցի, թե Սեյրան Օհանյանն էլ է դեռ ձեր ընկերը, խոսում եք, շփվում եք նրա հետ, Ս. Սարոյանը դրական արձագանքեց. «Ոչ մի անգամ, ոչ մի բան չի փոխվում, ուղղակի ամեն մարդ իր գաղափարն ունի: Շատ եմ ափսոսում, որ չկա քաղաքականությունում»:
Հարցին, թե փոփոխությունների հույսեր կապո՞ւմ եք վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, նա նշեց. «Շատ, կարգ ու կանոն է լինելու, հնարավոր չէ, որ Կարեն Կարապետյանը կպնի մի գործի ու չանի այն, ինչ ուզում է»:
Շատ լավ գնահատեց նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի աշխատանքը. «Նախարարի արածներն ինձ շատ դուր է գալիս»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին