Ծխախոտը թանկացել է. «Ժողովուրդ»
Արդեն մի քանի օր է՝ Հայաստանի ծխախոտի շուկայում որոշ սիգարետներ թանկացել են։ «Ժողովուրդ»-ը շրջայց է կատարել երևանյան խանութներում, սուպերմարկետներում և պարզել, որ որոշ սիգարետներ թանկացել են 50 դրամի չափով։ Հիմնականում թանկացել է, այն սիգարետը, որը մեծ պահանջարկ ունի։
Ըստ թերթի, տեղական «Գրանտ Տոբակո» ընկերության կողմից արտադրված «Արարատ» տեսակի սիգարետը թանկացել է 50 դրամով։ Նույնքան թանկացել է նաև «Ֆիլիպ Մորիս» ընկերության կողմից ներմուծվող «Մալբորո» սիգարետը։ Ծխախոտի թանկացում արձանագրվել է նաև ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով. օրինակ՝ այս տարվա առաջին եռամսյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ծխախոտային արտադրատեսակների գնաճը կազմել է 2 տոկոս։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա