Տիկին Հովհաննիսյանն ավելի կարճ էր զեկուցում. Կարեն Կարապետյան
Գործադիրի այսօրվա նիստում Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Նրա խոսքերով՝ ՀՀ օրենսդրությանը ծանոթ չեն «հարևան», «հարևանային հարաբերություններ», հարևանային իրավունք հասկացությունները: Ըստ նրա՝ հարևանային հարաբերությունների բնագավառում առկա են բազմաթիվ վեճեր, խախտումներ և անորոշ իրավիճակներ, որոնք արդարադատության լավագույն շահերից ելնելով պահանջում են հստակ կարգավորումներ, ինչին էլ ուղղված է սույն կոնցեպցիայի մեջ տեղ գտած իրավունքի ինստիտուտի` Հարևանային իրավունքի ներդրումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի մեջ:
Հիշյալ նախագծով առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել հարևանների կողմից հարգանք ցուցաբերելու պարտականությունը, որի պարագայում հարևանը պարտավորվում է հանդուրժել հարևան անշարժ գույքից իր սեփականություն ներթափանցող ազդեցությունը, որը չի խոչընդոտում իր անշարժ գույքի օգտագործումը կամ այդ ազդեցությունը պայմանավորված է գույքի` տվյալ տարածքին բնորոշ ձևով բնականոն օգտագործմամբ կամ այդպիսի ազդեցությունը աննշան է։ Ազդեցությունն աննշան է, եթե այն համապատասխանում է, օրինակ սանիտարա-հիգիենիկ կամ բնապահպանական կանոններին կամ այլ նորմատիվ ակտերին։ Այս դեպքում հարևանը չի կարող արգելել ազդեցության ներթափանցումը։
Նախագծով հստակեցվել է հարևան հողամասի վրա ընկած ծառերի կամ թփերի պտուղների նկատմամբ սեփականության հարցը, ինչպես նաև հարևան տարածքից արմատների և ճյուղերի անցումը այլ հողամաս, սահմանվել են կարգավորումներ ջրօգտագործման կանոնների, հարևան հողամասերի վիճելի սահմանների և սահմանակից կառույցների ընդհանուր օգտագործման վերաբերյալ և այլն:
«Հարևանը չի կարող փոխել ջրերի հոսքի ուղղությունը, այնպես, որ խաթարվի հարևանի ջրային հոսքի բնական օգտագործումը: Նախատեսվել է, որ մի հարևանի կողմից տուն կառուցելիս այնպես պետք է այն կառուցվի, որ սառույցները չթափվեն հարևան հողատարածքների վրա: Նախագիծը նախապատրաստելիս հաշվի է առնվել վեճերի բնույթը, դատական պրակտիկան»,- ընդգծեց Արթուր Հովհաննիսյանը:
Նախագիծը ներկայացնելուց հետո վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը նկատեց. «Ի դեպ, տիկին Հովհաննիսյանն ավելի կարճ էր զեկուցում»:
Արթուր Հովհաննիսյան էլ արձագանեք. «Հաշվի կառնեմ»:
«Մենք այսպես բոլոր հարևաններին չե՞նք կռվեցնի իրար հետ»,- հետաքրքրվեց Կարեն Կարապետյանը, ինչին ի պատասխան Արթուր Հովհաննիսյանը նշեց. «Հակառակը»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան