Նախարարի պաշտոնակատարներն՝ իրենց վերանշանակման մասին
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը գործադիրի այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ խոսակցություն չկա, բայց նախարարի պաշտոնում վերանշանակվելու դեպքում կշարունակի իրականացնել բոլոր այն ծրագրերը, որոնք նախատեսվել են։
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշոտնակատար Լևոն Մկրտչյանն էլ խորհուրդ տվեց մի քանի օր համբերել:
Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանն էլ նշեց, որ տեղյակ չէ՝ կվերանշանակվի, թե՝ ոչ. «Թիմային որոշում կկայացվի՝ դուք դրա մասին տեղյակ կլինեք»:
Հարցին՝ արդյոք կառավարության ղեկավարն իր աշխատանքից գո՞հ էր, թե՞ ոչ. Վարդան Արամյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ ամեն դեպքում մենք մաքսիմալ ջանքեր ներդրել ենք, որպեսզի մեր առջև դրված առաջադրանքները կատարենք»:
Դիտարկմանը, թե «տնային աշխատանքը լա՞վ են անում» նախարարի պաշտոնակատարն ասաց. «Փորձում ենք»: