
ԱԺ նախագահի թեկնածուներն են՝ Արա Բաբլոյան, Էդմոն Մարուքյան
Ազգային ժողովի առաջին նիստում ՀՀԿ-ն առաջարկեց Արա Բաբլոյանի թեկնածութանը ԱԺ նախագահի պաշտոնում: Խմբակցության անդամ Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ նա լուրջ փորձ ունի ԱԺ-ում, կարծում է, որ ՀՀԿ կողմից ներկայացրած թեկնածուն ընկալելի է հանրության համար, փորձ ունի թե գործադիր մարմնում, թե ԱԺ-ում:
«Հորդորում եմ Ազգային ժողովին քվեարկել Արա Բաբլոյանի օգտին» ,- ասաց նա:
«Ելք» դաշինքից Նիկոլ Փաշինյանն հայտարարեց, որ իրենք ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրում են Էդմոն Մարուքյանի թեկնածությունը:
«Ուզում եմ ասել, որ մեր թեկնածուն ունի բավականին տպավորիչ կենսագրություն, խորհրդարանական աշխատանքի փորձ»,- ասաց նա:
ԱԺ անցած մյուս ուժերը՝ «Ծառուկյան» դաշինք, ՀՅԴ, ԱԺ նախագահի պաշտոնում թեկնածուներ չառաջադրեցին: