Խոշորամասշտաբ գյուղտեխնիկայի կայան ստեղծելու համար միջոցներ չեն գտնվել. Իգնատի Առաքելյան
ՀՀ գյուղատնտեսության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Իգնատի Առաքելյան գործադիրի այսօրվա նիստում անդրադառնալով գյուղտեխնիկայի կայանի հարցում հնարավոր են փոփոխություններ, նշեց, որ փոփոխություններ չեն լինի, քանի որ արդեն մրցույթ են անցկացրել:
«Հարցում ենք արել ու տարբեր ծրագրեր ենք քննարկել, մինչև ընտրել ենք լավագույնը, բայց նախնական քննարկումը եղել է ավելի խոշորամասշտաբ գյուղտեխնիկայի կայան ստեղծելը, որի համար միջոց չգտանք: Մենք հույս ունենք, որ մեր ստեղծվող գյուղտեխնիկայի կայանով կլրացնենք այդ դիֆիցիտը», - նշեց նա։
Հարցին՝ քանի՞ տարում է որոշվել հարյուր տոկոսով թարմացվել գյուղտեխնիկան, Իգնատի Առաքելյանը պատասխանեց. «Սկսենք, հետո կտեսնենք, բայց մենք հույսեր ունենք, որ պահանջարկը մեծ կլինի և գյուղտեխնիկայի կայանի հզորությունները շատ արագ կաճեն»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան