Ինչու «Ծառուկյան» դաշինքը չառաջադրեց ԱԺ նախագահի իր թեկնածուն
«Քվեարկել եմ հանուն արդյունավետ պառլամենտարիզմի զարգացման, որպեսզի պառլամենտն իսկապես կենսունակ մարմին դառնա, իսկ պառլամենտում բավականին լուրջ պրոբլեմներ կան»,- Ազգային ժողովում ԱԺ նախագահի ընտրության գաղտնի քվեարկությունից հետո լրագրողներին ասաց «Ծառուկյան» դաշինքով պատգամավոր ընտրված Միքայել Մելքումյանը:
Նա նշեց, որ քվեարկել է հանուն փոփոխությունների: Նրա խոսքով, դաշինքում որոշվել է, որ դաշինքի անդամներն ամեն մեկն իր խղճի մտոք կատարի իր քվեարկությունը:
Հարցին, թե ինչո՞ւ ձեր դաշինքը ԱԺ նախագահի թեկնածու չառաջադրեց, նա պատասխանեց. «Մենք այդպես ենք որոշել: Քաղաքական որոշում է, ինքնանպատակ չպետք է լինի որոշումը: Միշտ էլ թեկնածուներ կան, բայց մենք իրատեսական ենք գնահատում իրավիճակը և ռեալ քայլեր պետք է անենք»:
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի թեկնածուներն են՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արա Բաբլոյանը, «Ելք» դաշինքի կողմից առաջադրված Էդմոն Մարուքյանը:
Հարակից հրապարակումներ`
- Իմ հայրը նեղացածություն չունի. Արգամ Աբրահամյան
- Եթե Արա Բաբլոյանն ընտրվի ԱԺ նախագահ, մանկաբուժության ոլորտը մեծ վնաս կկրի. Նիկոլ Փաշինյան
- Ազգային ժողովի նախագահը հնարավոր է, որ քաղաքական մեծամասնություն ունեցող ուժից չլինի. Մարուքյան
- Վստահեցնում եմ՝ անելու եմ հնարավորը, որպեսզի իշխանություն-ընդդիմություն համագործակցությունն ամրապնդվի. Արա Բաբլոյան
- ԱԺ նախագահի թեկնածուներն են՝ Արա Բաբլոյան, Էդմոն Մարուքյան
- Արգամ Աբրահամյանը կողմ կլինի Արա Բաբլոյանի թեկնածությանը՝ ԱԺ նախագահի պաշտոնում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան