ԱԺ-ում եմ և հիշողություններով, և ապագայի հանդեպ լավ էներգիայով. Արմեն Աշոտյան
ՀՀԿ թիմը Ազգային ժողովում իր աշխատանքը սկսում է մարտական, ժողովրդի հոգսերը լուծելու ակնկալիքով: Ազգային ժողովի վեցերորդ գումարման առաջին նստաշրջանի մեկնարկից առաջ լրագրողներին ասաց ՀՀԿ կողմից պատգամավոր ընտրված, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նույն խմբակցության անդամ Արմեն Աշոտյանն ասաց, որ ութ տարի անց կրկին մուտք է գործում այս շենք որպես պատգամավոր:
«Իհարկե, ապրումներ ունեմ, որովհետև ասել եմ, որ շատ եմ սիրում Ազգային ժողովը որպես ինստիտուտ, որպես մտավոր աշխատանքի տեղ: Այստեղ եմ և հիշողություններով և ապագայի հանդեպ լավ էներգիայով»,- նշեց նա:
Նորաստեղծ ԱԺ-ում Հայաստանի Հանրապետական կուսակցություն ունի 58 մանդատ:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Կոռուպցիան դիլետանտների համար է գրավիչ, պրոֆեսիոնալների համար այն տհաճ է
- Արգամ Աբրահամյանը կողմ կլինի Արա Բաբլոյանի թեկնածությանը՝ ԱԺ նախագահի պաշտոնում
- Ընդդիմություն ենք. Գագիկ Ծառուկյան
- Արա Բաբլոյանի համար անակնկալ է եղել ԱԺ նախագահի պաշտոնում իրեն առաջադրելը
- «Ելք»-ը հայտարարելու է, որ ընդդիմադիր խմբակցություն է
- Ազգային ժողովի վեցերորդ գումարման առաջին նստաշրջանը՝ այսօր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին