Պատրիարքական աթոռն այս պահին ծառայում է Աթեշյանի շահին ու փառքին. Կոմիտաս վարդապետ Հովնանյան
Պոլսո փոխպատրիարքի ընտրությունների հիմքում ընկած է 2 շահերի բախում՝ թուրքական պետական շահը, թե ով կլինի Հայոց պատրիարքական աթոռին և հայ համայնքի, որը ցանկանում է տեսնել իր կյանքում որոշիչ դեր խաղացող անձի: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:
Անդրադառնալով Մայր Աթոռի կողմից Արամ Աթեշյանին կարգալույծ անելու հնարավորությանը՝ հոգևորականը հիշեցրեց՝ խոսքը վերաբերում է արքեպիսկոպոսին, ոչ թե ցածր դասի հոգևորականի, և կարգալուծությունն այդքան հեշտությամբ չի կարող տեղի ունենալ:
«Վաղը մենք կարող ենք հայտնվել մեկ այլ խնդրի առաջ: Աստված մի արասցե, եթե հանկարծ Պոլսո պատրիարքությունն անկախություն հայտարարի, Աթեշյանը կարգալուծությունից հետո իրեն անկախ աթոռ հայտարարի, և նրան կաջակցի թուրքական կառավարությունը: Դրա համար պետք է շատ ավելի խոհեմ գտնվել, էմոցիաներից ձերբազատվել՝ երկպառակությունից խուսափելու համար»,- նշեց բանախոսը:
Կոմիտաս վարդապետ Հովնանյանը նկատեց, որ այս ամբողջ ընթացքում Արամ Աթեշյանը ժամանակ շահեց: Ավելին, եթե մինչ այժմ նրան հաջողել է ձգձգել գործընթացը, ապա ակնհայտորեն կան որոշ ուժեր, որոնք նրան ցանականում են տեսնել փոխպատրիարքի աթոռին: Հոգևարականի կարծիքով, այստեղ ավելի շատ քաղաքական շահի խնդիր կա:
«Այդ մենք պետք է որոշենք՝ ով պիտի բազմի Պոլսո պատրիարքի աթոռին, մենք պասիվ պատրիարքի կարիք չունենք: Իսկ Աթեշյանը համարում է՝ «Կամ ես, կա ցունամի»: Սա հոգևոր հոր կեցվածք չէ, ցավալի է, որ նա նման կեցվածք է որդեգրել: Պատրիարքական աթոռն այս պահին ծառայում է Աթեշյանի շահին և փառքին»,- ասաց հոգևորականը՝ շեշտելով, որ Մայր Աթոռն առայժմ անում է ամեն ինչ, որպեսզի համայնքային կյանքի ներսում փոթորիկ չառաջանա:
Վերջում Կոմիտաս վարդապետը տեղեկացրեց, որ Պոլսո պատրիարքարանի դռների՝ ոստիկանության կողմից կնքված լինելու պատճառով որևէ մեկը մուտք չունի այնտեղ, իսկ ընտրված փոխպատրիարք, Գերմանիայի թեմի առաջնորդ, արք. Գարեգին Բեքչյանն այս պահին Գերմանիայում է:
Հարակից հրապարակումներ`
- Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է հղել Կ. Պոլսո Հայոց Պատրիարքության ընտրյալ տեղապահին
- Տեր Վահրամ. Մայր Աթոռը հետևում է Պոլսում ընթացող զարգացումներին
- Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդը՝ թուրքական քարոզչության ամոթալի գործիք. Սասունյան
- Պոլսո Հայոց պատրիարքարանի վրա հարձակում են գործել
- Պոլսո պատրիարքությունն իրեն դուրս է դնում հայության ընդհանուր քայլերից. թուրքագետ (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան