Բարենպաստ և առողջ միջավայր՝ տարեցների համար
Կառավարությունը հավանություն է տվել Ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարությանը և դրա իրականացման 2017-2021թթ. միջոցառումների ծրագրին:
Ռազմավարության նպատակն է ստեղծել բարենպաստ և առողջ միջավայր տարեց մարդկանց համար՝ ապահովելով նրանց ակտիվ ու արժանապատիվ ծերացման գործընթացը:
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 63 տարեկան և բարձր տարիքի մարդկանց թիվը կազմում է մշտական բնակչության ընդհանուր թվի 12.9 տոկոսը (387 659 մարդ):
Ոլորտում դեռևս կան լուծում պահանջող խնդիրներ, չնայած վերջին տարիներին իրականացվել են դրան ուղղված ծրագրեր: Ռազմավարությամբ նախատեսվում է ուղենշել ոլորտի գերակայությունները և առաջիկա 5 տարվա ընթացքում բարեփոխել հանրապետությունում տարեցների սոցիալական պաշտպանության համակարգը` ընդլայնելով տարեցներին ու հաշմանդամներին տրամադրվող սոցիալական ծառայությունների շրջանակը, ներդնելով ծառայությունների տրամադրման նոր մոդելներ և մոտեցումներ: