Երևան ժամանելուն պես Խաչիկ Մանուկյանը Ծառուկյանի հետ «անվնաս» հանդիպելու ուղիներ է փնտրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Ծառուկյան» դաշինքի ութ ըմբոստներից երկուսի ճակատագիրն արդեն հայտնի է։
«Այսպիսով՝ 6-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավորի լիազորությունները վայր կդնեն Վահան Կարապետյանը և Խաչիկ Մանուկյանը։ Մեր տեղեկություններով՝ նախօրեին՝ երեկոյան, Թուրքիայի չվերթով Հայաստան է ժամանել Խաչիկ Մանուկյան, ով ԿԸՀ-ից ինքնաբացարկի դիմումը հետ վերցնելուց հետո ընդհատակ էր անցել։ Երևան ժամանելուն պես նա ուղիներ է փնտրել Ծառուկյանի հետ «անվնաս» հանդիպելու, սակայն, ի վերջո, համարձակություն չի ունեցել այցելելու։ Սակայն նշենք, որ Մանուկյանին մանդատից զրկելը անխուսափելի է։
«Ծառուկյան» դաշինքի առաջնորդն արդեն որոշել է, որ Խաչիկ Մանուկյանը վայր դնի իր մանդատը, որպեսզի նրա փոխարեն ԱԺ պատգամավոր դառնա Ծառուկյանի օգնական, «Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի դուստրը՝ Նորա Առուստամյանը»,-գրել է թերթը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան