ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը կանչվել է Պետդեպարտամենտ՝ Վաշինգտոնում ծեծկռտուքի առնչությամբ
Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը կանչվել է ԱՄՆ Պետդեպարտամենտ՝ Թուրքիայի անվտանգության ուժերի և ցուցարարների միջև տեղի ունացած բախումների առնչությամբ պարզաբանումներ տալու համար: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ըստ աղբյուրի Թուրքիայի դեսպան հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոմ Շեննոնի հետ:
Ինչպես հայտնի է Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ նախագահ Էրդողանի թիկնապահները հարձակվել են այնտեղ հավաքված խաղաղ ցուցարարների վրա, ովքեր իրենց ձեռքում պահել էին Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դրոշը: Ծեծկռտուքի հետևանքով 9 մարդ վնասվածքներ է ստացել:
Աղբյուրը նաև նշում է, որ հինգշաբթի օրը Ամերիկացի սենատոր Ջոն ՄքՔեյնը կոչ է արել երկրից արտաքսել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին:
«Մենք պետք է դուրս շպրտենք նրանց դեսպանին Միացյալ Նահանգներից: Դիվանագիտական տեսանկյունից նման արարքը չի կարող անպատասխան մնալ»,- նշել է նա:
Իսկ շաբաթվա սկզբին ԱՄՆ Պետդեպարտամենտը հաղորդագրություն է տարածել՝ իր մտահոգությունը հայտնելով կատարվածի առնչությամբ, և հաստատել, որ ծեծկռտուքի մեջ ներգրավված են եղել Թուրքիայի անվտանգության աշխատակիցները:
«Սա անարգանք է նահանգի արժեքների և ամերաիկացիների իրավունքների նկատմամբ»,- ասել է Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բոուսերը:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանի թիկնապահների հարձակումից տուժած ցուցարարը պատմել է միջադեպի մասին
- Վաշինգտոնում Էրդողանն անձամբ է հետևել ցուցարարներին նկատմամբ բռնությունների իրականացմանը
- ԱՄՆ սենատորը պահանջում է արտաքսել Թուրքիայի դեսպանին
- «Խստագույնս դատապարտում ենք բողոքի ակցիա անցկացնողների վրա դաժան հարձակման դեպքը»
- Վաշինգտոնում ցուցարարների հետ կռվողները եղել են Էրդողանի թիկնապահները. Guardian
- ԱՄՆ-ում Էրդողանի կողմնակիցները հարձակվել են հայ, քուրդ, եզդի ցուցարարների վրա
- ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց բախումներ են տեղի ունեցել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին