Անկյունաքարը ճիշտ դրեք, հակառակ դեպքում, խնդիրները շատ բարդ են լինելու. Արամ Սարգսյան
«Անկախ նրանից՝ Մարդու իրավունքների հանձնաժողովը կլինի, թե ոչ, անկախ նրանից Ազգային ժողովում կլինենք, թե ոչ, մենք մարդու իրավունքների համար պայքարելու ենք և շարունակելու ենք պայքարել: Այստեղ երկու տեսակետ լինել չի կարող»,- այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:
Նրա խոսքերով՝ Էդմոն Մարուքյանի այն պնդումը, թե ինչո՞ւ 8 հանձնաժողով չէ, ՀՀԿ խմբակցության ակնհայտ արձագանքով հիմնավորվեց, որ դա քաղաքական որոշում է:
«Լավ, Նախագահը ձերն է, ԱԺ նախագահը, վարչապետը, դատախազությունը ձերն է, ի՞նչ մտավախություն ունեք, ի՞նչն է խանգարում, ի՞նչ է անելու «Ելք» դաշինքը, որ Մարդու իրավունքների հանձնաժողովն իրենը լինի, էդ ի՞նչ խնդիր է: Իմ կարծիքով՝ բացարձակ որևէ խնդիր չկա ու պետք չի վեց ամիս հետո թողել, ասել, որ արդեն որոշել ենք, վեց ամիս հետո կնայենք, տղերք, ձեզ լավ պահեք, վեց ամիս հետո կտանք»,- ասաց Արամ Սարգսյանը:
Խնդիրը, ըստ նրա, «Ելք»-ին այդ հանձնաժողովը տալը չէ. «Բայց չէ՞ որ ասում ենք՝ սա նոր խորհրդարան է, որ այս խորհրդարանում նոր հիմքեր, նոր տրադիցիաներ պիտի դնեն, որ ախպոր պես պիտի աշխատենք»:
Արամ Սարգսյանի խոսքերով՝ ՀՀԿ-ն ամեն ինչ անում է, որպեսզի հիմնավորի՝ քանի որ ԱԺ-ում մեծամասնություն են, շատ են, ապա մնացածն ավելորդ են, անելիք չունեն։ «Դուք ոնց ուզեք, էն էլ անելու եք, դուք եք որոշողը, ա՛յ, դուք եկեք տեսակետներ ասեք, մենք էլ գանք, փորձենք իրավաբանական ֆակուլտետի ուսանողի նման ձեզ դաստիարակել, սովորեցնել՝ օրենքն էս է, որովհետև մենք էդ գիտեք ու ճիշտն էս է: Էդ էդպես չի, եթե ուզում եք շենք կառուցել, առավել ևս, որ այդ շենքի հիմքերը վատ է լցրած, 10 հազար դրամով է լցրած, անկյունաքարը ճիշտ դրեք, հակառակ դեպքում, խնդիրները շատ բարդ են լինելու», - նշեց Արամ Սարգսյանը։
Ըստ նրա՝ Մարդու իրավունքների հանձնաժողովը տալով «Ելք» դաշինքին, Հայաստանն այդ ոլորտում կունենա լուրջ առաջընթաց:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան