Բենիամին Եղոյան՝ Մոնթե. Ապրիլյան պատերազմի հերոսն այսօր կդառնար 25 տարեկան
Ապրիլյան պատերազմի հերոս, ավագ լեյտենանտ Բենիամին Եղոյանն այսօր՝ մայիսի 19-ին կդառնար 25 տարեկան:
Բենիամինը, զոհվել է ապրիլի 3-ին: Ավագ լեյտենանտը ռազմական գործողություննների ընթացքում օգնության էր գնացել Ջրակն (Ջաբրայիլ)։ Հակառակորդի կողմից գրավված 9-րդ ՊՇ-ի N112 մարտական դիրքը տանկով հակագրոհելու ժամանակ, արհամարհելով հակառակորդի կողմից տարբեր ուղղություններով վարվող ինտենսիվ հրետանային կրակը, տանկիստներ Բենիամի Եղոյանը, Վլադիմիր Ալիխանյանն ու Տիգրան Աբգարյանը դուրս են եկել կրակային բնագծից, առաջ շարժվել դեպի գրոհող թշնամին, հընթացս կրակով խոցել հակառակորդի 1 տանկ և բազմաթիվ գրոհայինների: Խոցվել են հակառակորդի կողմից ու զոհվել: Հետմահու պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:
Փոքր հասակից Բենիամինին կոչել են նաև երկրորդ անվամբ՝ Մոնթե։
Մերօրյա հերոսը ծնվել է Երևանում, մի քանի տարի սովորել է դպրոցում, ապա տեղափոխվել «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիր ու այնտեղ սովորել։ Ապա ընդունվել և սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։
Մանկուց երազել է զինվորական դառնալ: Զինվորական գործի հանդեպ ունեցած սերը փոխանցվել է հորից՝ Ներսես Եղոյանից, որը զինվորականների շրջանում հայտնի է Բատյա անունով: Նա Արցախյան պատերազմի առաջին մասնակիցներից է, Վազգեն Սարգսյանի ընկերը:
Ալբերտ Հովհաննիսյանը, որը ծառայել է Մոնթեի հետ, Panorama.am-ի հետ զրույցում պատմել է ապրիլյան պատերազմի ժամանակ երեք տանկիստների սխրանքի մասին: Ալբերտը հիշում է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ Մոնթեի «դուխը» նաև մյուսներին էր փոխանցվել. «Մոնթեն անընդհատ ուզում էր առաջ գնալ ու երբ հրաման ստացավ, անմիջապես գործի անցավ: Ադրբեջանական մեկ տանկ ու մարտական մեքենա խոցելուց հետո դիրքից իջան, այնքան մեծ էր ոգևորությունը, որ ուրախությունից գոռում էր՝ ասելով, թե էսպես մի երկու տանկ էլ խփեմ, ազգիս պարտքը կփակեմ: Հաջորդը օրը Մոնթեն իր տանկով նորից բարձրացավ այդ դիրքը, սկզբում նշան բռնեց, որ կրակի, բայց չկրակեց: Հակառակորդն այդ դիրքում իր դրոշն էր դրել, տանկիստներն առաջ գնացին, տանկով բարձրացան դրոշի վրա, հողին հավասարացրեցին ու հետ եկան: Երբ հարցրեցինք, թե ինչի չխփեցիր, պատասխանեց՝ դիրքին մոտիկ խաչ կար, վախեցա խաչին կկպնեմ: Ինքը շատ դուխով, հայրենասեր մարդ էր: Ես հպարտ եմ, որ իրան ճանաչել եմ, որ հնարավորություն եմ ունեցել իր հետ շփվել»:
Հաջորդ առավոտյան Մոնթեն նորից իր անձնակազմի՝ Տիգրանի և Վլադիմիրի հետ առաջ է գնում, բայց այդ օրը թշնամին խոցում է նրանց տանկը:
Ալբերտը նաև հիշում է Մոնթեի հետ վերջին զրույցը. «Ապրիլի 3-ն էր, մոտս սիգարետ չկար, գնացի Բենոյից ուզեցի: Տանկի վրա կանգնած էր, սիգարետը տվեց ու էդ պահին ուղղակի ասացի՝ զգույշ կլինես: Բենոն գրկեց ինձ, համբուրեց ու ասաց՝ ինչ լինելու է, կլինի: Ուզում ես հիմա գնամ Երևան, բայց եթե այսօր իմ վերջին օրն է, ուրեմն ոչինչ չես փոխի: Ինքը, կարծես թե զգար: Իսկ գնալուց առաջ բոլորին ձեռքով արեց, ասես հրաժեշտ էր տալիս: Դրանից հետո նրանց տանկը խոցվեց»:
Նշենք, ապրիլյան պատերազմի հերոս, ավագ լեյտենանտ Բենիամին Եղոյանի քույրը՝ Գայանե Եղոյանը, երկար սպասումներից հետո 2017 թվականի հունվարի 28-ին որդի է ունեցել: Նրան կոչել են քեռու երկրորդ անունով՝ Մոնթե:
Հարակից հրապարակումներ`
- Արգիշտի Գաբոյան. ապրիլյան պատերազմում հերոսացած ավագ լեյտենանտն այսօր կդառնար 26 տարեկան
- Ապրիլյան պատերազմում զոհված Նոդարիկ Մարգարյանի մոր աչքի առաջ որդու կիսատ թողած ճաշն ու մի կտոր հացն է
- Մարտակերտի արծիվներից մեկը՝ Անդրանիկ Զոհրաբյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Սարգիս Սահակյան. ապրիլյան պատերազմում զոհված հերոսն այսօր կդառնար 22 տարեկան
- Կարեն Ներսիսյան. ապրիլյան պատերազմում հերոսացած զինվորն այսօր կդառնար 20 տարեկան
- Աղոթք ու խնկարկում` ի հիշատակ ապրիլյան պատերազմի զոհերի
- Տիգրան Բերակչյան. ապրիլյան պատերազմում հերոսացած զինվորն այսօր կդառնար 20 տարեկան
- Այսօր ապրիլյան պատերազմում զոհված, ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի ծննդյան օրն է
- Ապրիլյան պատերազմի հերոս Աղասի Ասատրյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Վլադիմիր Նարինյանի ծննդյան օրն է
- Փետրվարի 15-ը ապրիլյան պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի ծննդյան օրն էր
- «Պատերազմ ա, վիճակը լավ չի. մամային, պապային չասես, պետք լինի գլուխս էլ կտամ ձեր համար». տանկիստ Նորայր Գասպարյան
- Ապրիլյան պատերազմում հաղթեց, բայց չվերադարձավ հայրենի գյուղ. Սևակը՝ 20 տարեկան
- Հունվարի 29-ին ապրիլյան պատերազմում զոհված տանկիստ Վլադիմիր Ալիխանյանը կդառնար 21 տարեկան
- «Մամ, ես բանակի տղան եմ». այսօր Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է
- Ապրիլյան պատերազմում զոհված Գոռ Կիրակոսյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Ապրիլյան պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանն այսօր կդառնար 24 տարեկան
- Ապրիլյանում զոհված Ազատ Սիմոնյան. «Երդվում եմ մայրիկ՝ մի օր տուն կգամ»
- Ապրիլյան պատերազմում զոհված Հենրիկ Ղահրամանյանն այսօր կդառնար 20 տարեկան
- Արտիմետում նշել են ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Արամ Աբրահամյանի ծննդյան օրը
- Արմավիրում բացվել է ապրիլյան պատերազմում զոհված Գոռ Կիրակոսյանի հիշատակին նվիրված խաչքար
- Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 20 տարեկան
- Տղաները մեծ աշխարհաքաղաքական աղետ են կանխել. ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մայր
- Ադամն իր կյանքի տաղանդավոր գծանկարը գծեց մարտի դաշտում՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը
- «Ադամ Սահակյան, ներկա». Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում ուսումնական տարին մեկնարկեց մեկ րոպե լռությամբ
- Գյումրիում բացվել է Ալեքսան Առաքելյանի հուշակոթողը
- Գյումրիում բացվել է քառօրյա պատերազմի հերոս Մերուժան Ստեփանյանի հիշատակը հավերժացնող ցայտաղբյուր և հուշատախտակ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին