«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը դեռ համաձայնեցված չէ Սահմանադրությանը. Գևորգ Գորգիսյան
«Մեր օրենսդրությունը Սահմանադրական դատարանի որոշմանը համապատասխանացված է, և այս ոլորտն իր գործառույթը կատարում է»,- Ազգային ժողովում հայտարարեց առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՀՀԿ խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Հակոբ Հակոբյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հարցին, թե ի՞նչ նպատակներ և պլաններ ունեք կուտակային կենսաթոշակային օրենքի հետ կապված, որը դեռևս համապատասխանեցված չէ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշմանը:
Հ. Հակոբյանն ասաց, որ կա շուրջ 160 հազար մասնակից, բավականին գումար է հավաքված, յուրաքանչյուր մասնակից յուրաքանչյուր ամսվա վերջում կարող է իմանալ, թե որքան գումար ունի կուտակված:
«Եթե փոփոխություն ուզում եք, կարող ենք միասին նայել, դեպի լավը տանող օրենքում ինչ փոփոխություն կարող ենք անել, այդ փոփոխությունն անենք»,- հավելեց նա:
Գևորգ Գորգիսյանը կրկնեց, որ իրականում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը դեռ համաձայնեցված չէ Սահմանադրությանը, ապա հավելեց. «Սա առանձին կքննարկենք»:
Հարակից հրապարակումներ`
- Խմբակցությունները ներկայացրեցին ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների իրենց թեկնածուներին
- ԱԺ-ն մերժեց «Ելք»-ի նախագիծը. խորհրդարանը կունենա 9 մշտական հանձնաժողով
- Անկյունաքարը ճիշտ դրեք, հակառակ դեպքում, խնդիրները շատ բարդ են լինելու. Արամ Սարգսյան
- ԱԺ-ում առաջարկվեց մշտական հանձնաժողովները կրճատել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան