Վաշինգտոնում Էրդողանն անձամբ է հետևել ցուցարարներին նկատմամբ բռնությունների իրականացմանը
ԱՄՆ կատարած այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեքենայում նստած անձամբ է հետևել խաղաղ ցուցարարների նկատմամբ իր ու այդ երկրում Թուրքիայի դեսպանատան անվտանգության աշխատակիցների կողմից բռնությունների իրականացմանը:
«Turkishminute»-ի հաղորդմամբ, դրա վերաբերյալ տեսանյութ է տարածել «Ամերիկայի ձայն»-ը: Մինչ խաղաղ ցուցարարները բռնության են ենթարկվում, նրանցից մեկը մեքենայում նստած Էրդողանին ինչ-որ բան է ասում այն պահին, երբ ակցիայի մասնակիցները բացականչում էին «մանկասպան Էրդողան»:
Ավելի ուշ մեքենայից նա դուրս է գալիս, որոշ ժամանակ հետևում ծեծկռտուքին, ապա շարժվում դեսպանի նստավայր:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ սենատորը պահանջում է արտաքսել Թուրքիայի դեսպանին
- ԱՄՆ-ում Էրդողանի կողմնակիցները հարձակվել են հայ, քուրդ, եզդի ցուցարարների վրա
- ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց բախումներ են տեղի ունեցել
- Քաղաքապետը հանձնարարել է խստորեն վերահսկել տրանսպորտի աշխատանքի պատշաճ կազմակերպումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին