Կաթնամթերք արտադրող 7 բելառուսական գործարանի արտադրանք արգելվել է ՌԴ-ում հակաբիոտիկների պատճառով
Ռոսսելխոզնադզորը արգելք է դրել կաթի փոշի, պանիր և կարագ արտադրող մի քանի բելառուսական ընկերությունների արտադրանքի մատակարարման վրա։ Ցուցակում հայտնվել է 7 ընկերություն, գրում է «Վեստի.ռու»-ն։
Դրանք են «Կոբրինսկի կարագի և պանրի գործարանը», «Մոլոդեչնենսկի կաթի կոմբինատը», «Նովոգրուդսկիե դառին», «Պրուժանսկի կաթի կոմբինատը», «Սլուցկի պանրագործական կոմբինատը» և Լյուբանսկիի նրա մասնաճյուղը։ Ռուսաստան կաթի փոշի չի կարող մատակարարել «Մոգիլևսկի կաթի գործարանի «Բաբուշկինա կրինկան»։
Ինչպես պարզաբանել են Ռոսսելխոզնադզորից, սահամնափակումների մասին որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ բելառուսական արտադրանքի մեջ հակաբիոտիկների մնացորդներ են հայտնաբերվել։ Գերատեսչությունում նշել են, որ Մինսկին տեղեկացրել են խախտումների մասին, կայն բելառուսական կողմը պատշաճ կերպով չի արձագանքել իրենց պաշտոնական դիմումին։