Եթե շարունակեք դասավանդել, իմ վերաբերմունքը ձեր թեկնածությանը դրական կլինի. Արամ Սարգսյանը՝ Բոստանջյանին
ԱԺ «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք խմբակցության կողմից գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության, սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Վարդան Բոստանջյանի թեկնածությունը, ով նաև դասավանդում է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում:
Ազգային ժողովում ներկայացնելով, թե ինչպիսի աշխատանք է ծավալելու հանձնաժողովի նախագահ դառնալու դեպքում, նրան հարցով դիմեց «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանը. «Ես գիտեմ, որ դուք դասավանդում եք ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, գիտեմ ուսանողության վերաբերմունքը ձեզ: Հանձնաժողովի նախագահ դառնալուց հետո շարունակելո՞ւ եք դասավանդել: Ճիշտ է, «Ելք» դաշինքը քաղաքական որոշում է կայացնելու, թե ինչպես կքվեարկի, բայց ես նաև իմ համեստ ազդեցությունն ունեմ դաշինքում՝ այդ քվեարկության վրա ազդելու առումով: Եթե շարունակելու եք դասավանդել, ապա շատ լավ է, իմ վերաբերմունքը դրական կլինի, դասավանդելը շատ կարևոր է, եթե ոչ, այդ դեպքում կարող է վերաբերմունք փոխեմ»:
Վարդան Բոստանջյանը նախ ասաց, որ դասավանդում է նաև Արամ Սարգսյանի աղջկան, ապա շարունակեց. «37 տարի դասախոսում եմ: Հազար անգամ էլ պատգամավոր դառնամ, էլի գնալու եմ համալսարան»:
Նա նշեց, որ բոլոր պարագաներում մեկը մյուսին չի խանգարի, անպայման լինելու է համալսարանում, առավել ևս, որ օրենքով պատգամավորներին թույլատրվում է գիտամանկավարժական գործունեություն ծավալել:
Հարակից հրապարակումներ`
- «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը դեռ համաձայնեցված չէ Սահմանադրությանը. Գևորգ Գորգիսյան
- Խմբակցությունները ներկայացրեցին ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների իրենց թեկնածուներին
- ԱԺ-ն մերժեց «Ելք»-ի նախագիծը. խորհրդարանը կունենա 9 մշտական հանձնաժողով
- Անկյունաքարը ճիշտ դրեք, հակառակ դեպքում, խնդիրները շատ բարդ են լինելու. Արամ Սարգսյան
- ԱԺ-ում առաջարկվեց մշտական հանձնաժողովները կրճատել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան