Հայաստանում հեմոդիալիզ ստացողների միջին տարիքը կազմում է 56
Հանրապետությունում հեմոդիալիզի ծառայություն մատուցվում է 14 բժշկական հաստատությունում, որից 5-ը` Երևանում, 9-ը` մարզերում։ Այս պահին հեմոդիալիզի կարիք ունեցող ՀՀ շուրջ 800 քաղաքացու ծառայությունը մատուցվում է պետական պատվերի շրջանակում։ 2016թվականին իրականացվել է հեմոդիալիզի 118.292 սեանս։ Հեմոդիալիզ ստացողների միջին տարիքը կազմում է 56։
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանին նման տվյալներ ներկայացրել է հեմոդիալիզի խնդրի ուսումնասիրման համար ստեղծված աշխատանքային խումբը:
ԱՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, աշխատանքային խմբի կանխատեսումով մինչև տարեվերջ այս ծառայությունից օգտվող հիվանդների թիվը կարող է հասնել 860-ի։
Քննարկվել են ծառայության բարելավմանը, անվտանգության ապահովմանը, հիվանդների նկատմամբ մշտական հսկողությանը և դեղերի անխափան մատակարարմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է եղել թե՛ սարքավորումների, թե՛ ծառայությունն իրականացնող բուժաշխատողների ծանրաբեռնվածությանը, վճարման մեխանիզմներին։
Հարակից հրապարակումներ`
- Կձևավորվեն հեմոդիալիզի կազմակերպման նոր սկզբունքներ և մոտեցումներ
- Հեմոդիալիզային ծառայություն` Վայոց ձորում
- Բժշկական հաստատություններում հեմոդիալիզի ֆիլտրերը օգտագործվել են մի քանի անգամ. Վերահսկիչ պալատ