ԱԺ-ն մերժեց «Ելք»-ի նախագիծը. խորհրդարանը կունենա 9 մշտական հանձնաժողով
Ազգային ժողովն այսօր քվեարկության դրեց «ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագծի երկու տարբերակը՝ ՀՀԿ-ի և «Ելք» դաշինքի:
ՀՀԿ-ն նախատեսում է ԱԺ մշտական հանձնաժողովների քանակը կրճատել՝ նախկինում առկա 12 հանձնաժողովի փոխարեն առաջարկելով 9 հանձնաժողով: «Ելք» դաշինքն էլ առաջարկում է ունենալ 10 մշտական հանձնաժողով, այսինքն՝ պահպանել Մարդու իրավունքների հանձնաժողովը և այն ղեկավարեն իրենք:
64 կողմ, 9 դեմ, 4 ձեռնպահ ձայների համամասնությամբ ընդունվեց «Հանրապետական» խմբակցության առաջարկած նախագիծը, ըստ որի, վեցերորդ գումարման Ազգային ժողովում կլինի թվով 9 հանձնաժողով։
Հարակից հրապարակումներ`
- «Ելք»-ը ներկայացրել է այլընտրանքային նախագիծ. Էդմոն Մարուքյան
- Անկյունաքարը ճիշտ դրեք, հակառակ դեպքում, խնդիրները շատ բարդ են լինելու. Արամ Սարգսյան
- ԱԺ-ում առաջարկվեց մշտական հանձնաժողովները կրճատել