ՍԱՊԾ. «Եվրոդոն» ընկերության արտադրած թռչնամիս չի ներկրվել
«Ռոսսելխոզնադզոր»-ը հնդկահավի մասի արտադրությամբ զբաղվող «Եվրոդոն» խոշոր ընկերությունում թռչնագրիպի բռնկում է հայտնաբերել: Սննդամթերքի անվտանգության համար պատասխանատու մարմինը պատրաստվում է դիմել ՌԴ իրավապահներին:
Ռուսական լրատվամիջոցի հաղորդմամբ, վարակված է եղել Ռուսաստանի ինը շրջաններ ուղարկված ընկերության արտադրած թռչնամիսը:
Պետական մարմնի տարածքային կառույցը հայտարարել է, որ շրջաններ առաքված միսն ունեցել է ուղեկցող փաստաթղթեր, որոնք հավաստել են, որ թռչնամիսն անվտանգ է:
ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից Panorama.am-ին հայտնեցին, որ Հայաստան այդ ընկերության թռչնամիս երբևէ չի ներկրվել ու չի ներկրվում: