Գերմանական երաժշտության երեկո՝ Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ
Մայիսի 15-ին Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ կայացել է գերմանական երաժշտության երեկո՝ նվիրված Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման մեկամյակին:
Երեկոյի հյուրերի թվում են եղել Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, արվեստագետներ, գործարարներ:
«Մենք երախտապարտ ենք Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը՝ Հայոց Ցեղասպանության դատապարտման հարցում իր դիրքորոշման համար: Սա լավ օրինակ է՝ հաստատելու, որ համամարդակային արժեքները, մշակույթը կնճռոտ հարցերը լուծելու և առաջ շարժվելու լավագույն ճանապարհն են»,- Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ, ողջունելով միջոցառման հյուրերին, դիվանագետների, արվեստագետների և գործարարների, ասաց Կոնվերս Բանկի Գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:
Հայաստանում Ամերիկյան Համալսարանի դասախոս, պատմաբան Թոմ Սամուելյանը , կարևորևելով մարդկության դեմ հանցագործությունների ճանաչումն ու դատապարտումը, հույս է հայտնել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը թույլ կտա վերականգնել պատմական արդարությունը և կոտորված հայերի իրավահաջորդներին ապագայում իրավունքների վերականգնման հնարավորություն կընձեռի:
Հայաստանում ԳԴՀ Արտակարգ և լիազոր դեսպան պարոն Բերնհարդ Մաթիաս Քիսլերը հիմնականում, իր հերթին, հիմնականում խոսեց հայ-գերմանական կապերի ու դրանց զարգացման հնարավորությունների մասին: « Բուդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումից հետո Մեզ շնորհակալություն հայտնելու համար ԳԴՀ դեսպանատան առջև էին հավաքվել հայ երիտասարդներ և վանկարկում էին «Դանքե Դոյչլանդ, Դանքե շոն»: Ես հպարտությամբ կարող եմ ասել, որ նման վերաբերմունքի արժանացած միակ դեսպանն եմ Հայաստանում»,- իր խոսքը եզրափակել է դեսպանը՝ ազդարարելով գերմանական երաժշտության երեկոյի մեկնարկը:
Երեկոյի ընթացքում հնչել են Բախի, Շուբերտի, Բրամսի, Շումանի ,Վագների, ինչպես նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ այդ թվում դաշնակահար Հայկ Մելիքյանի, Հայաստանի վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանի կատարմամբ:
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս Բանկ ՓԲԸ-ն ավարտել է դոլարային պարտատոմսերի առաջին տրանշի տեղաբաշխումը
- Կոնվերս Բանկը գործարկել է ակցիա՝ բանկում գործող բոլոր արագ դրամական փոխանցումների համակարգերով
- Կոնվերս Բանկը հայտարարում է «Կերտիր քո վարկային պատմություն» ակցիայի մասին
- Սկսվել է Կոնվերս Բանկի թողարկած կորպորատիվ պարտատոմսերի առաջին տրանշի տեղաբաշխումը
- Կոնվերս Բանկը՝ «Արգենտինական գինու շաբաթ»-ի գործընկեր
- Կոնվերս Բանկը հաճախորդներին առաջարկում է օգտվել անվճար Ինտերնետ Բանկինգ ծառայությունից
- Կոնվերս Բանկը գործարկում է նոր՝ «ConverseQvota» ծառայությունը
- Կոնվերս Բանկը սկսել է ՀՀ-ում Բնակարանային ֆինանսավորման նոր ծրագիր
- Կոնվերս Բանկն արժանացել է միջազգային մրցանակի
- Կոնվերս Բանկն առաջարկում է արտոնյալ պայմաններով ստանալ Woman’s քարտեր
- Կոնվերս Բանկը հաճախորդներին է առաջարկում նոր՝ «Card2cash» ծառայությունը
- Կոնվերս Բանկը սկսել է Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գործառույթների իրականացումը