Ժամը 17:00-ի դրությամբ Իրանի նախագահական ընտրություններին 20 միլիոն քաղաքացի է մասնակցել
Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրություններին ժամը 17:00-ի դրությամբ 20 միլիոն քաղաքացի է մասնակցել,-հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:
Այսօր ընտրության իրավունք ունեցող ԻԻՀ 57 միլիոն քաղաքացի ընտրություն է կատարում գործող նախագահ, բարեփոխական գործիչ Հասան Ռոհանիի և պահպանողականների միասնական թեկնածու Էբրահիմ Ռայիսիի միջև:
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին քաղաքացիներին կոչ է արել ակտիվորեն մասնակցել ընտրություններին և վճռել իրենց ճակատագիրը:
«Պետք է շուտ գալ ընտրության, համոզված եմ, որ բարի գործը պետք է շուտ անել, չպետք է ուշացնել»,-ասել է այաթոլլահ Խամենեին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին