Մխիթարյանի «կարիճ» գոլը լավագույնն է ճանաչվել մրցաշրջանում
Հենրիխ Մխիիթարյանի «կարիճ» գոլը Անգլիայի առաջնության «Սանդերլենդի» հետ խաղում (3-1) ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի» 2016/2017 մրցաշրջանի լավագույն գոլ, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
Հայ ֆուտբոլիստը հավաքել է երկրպագուների ձայների 57 տոկոսը և առաջ անցել Ուեյն Ռունիի 250-րդ գոլից (13 %) և Պոլ Պոգբայից (9 %):
«Անկեղծ ասած ես ինքս զարմացած էի: Ես հասկացա միայն այն ժամանակ, երբ գնացի տուն և նորից նայեցի այդ գոլը»,-ասել է Մխիթարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան