Իրանում նախագահ են ընտրում
Իրանում մեկնարկել են 12-րդ շրջանի նախագահական ընտրությունները: Նախագական ընտրությունները չափազանց կարևոր են, քաղաքացիները պետք է ակտիվորեն մասնակցեն ընտրություններին,-իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարելիս ասել է ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
Իրանի հոգևոր առաջնորդը քաղաքացիներին կոչ է արել ակտիվորեն մասնակցել ընտրություններին և վճռել իրենց ճակատագիրը:
«Պետք է շուտ գալ ընտրության, համոզված եմ, որ բարի գործը պետք է շուտ անել, չպետք է ուշացնել»,-ասել է այաթոլլահ Խամենեին:
Իրանական «Ջամ-է Ջամ» կայքի փոխանցմամբ՝ քվեարկել է նաև ԻԻՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Հասան Ռոհանին:
Նշենք, որ Իրանի քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն գործող նախագահի և պահպանողականների միասնական թեկնածու Էբրահիմ Ռայիսիի միջև:
Նախօրոք գրանցված 6 թեկնածուներից երկուսը՝ Էսհաղ Ջահանգիրին և Մոսթաֆա Հաշեմի Թաբան թողեցին մրցապայքարը հօգուտ Ռոհանիի, իսկ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ու Մոսթաֆա Միր Սալիմն իրենց աջակցությունը հայտնեցին Էբրահիմ Ռայիսիին:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում