Արա Բաբլոյան. Մինսկի խմբի հայտարարությունը վկայում է, որ մեր դիվանագիտական գործունեությունը հաջողված է
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն արձագանքել է Ադրբեջանի գործողությունների հետևանքով հակամարտության գոտում իրադրության լարման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հայտարարության մեջ ասված է.
«Պետք է նշեմ, որ առաջին անգամն է, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբն Ադրբեջանի դեմ ուղիղ հասցեական քննադատություն է հնչեցնում:
Սա վկայությունն է այն փաստի, որ Հայաստանի Հանրապետությունը շարժվում է ժողովրդավարության ճանապարհով: ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությամբ հաստատվում է այն իրողությունը, որ Հայաստանի Հանրապետությունն իր ողջ ջանքերն ուղղում է խնդրի լուծմանը բացառապես խաղաղությամբ հասնելուն: Ի տարբերություն Ադրբեջանի իշխանությունների, որոնց պատկերացրած ճանապարհը ռազմական ագրեսիան է:
ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը վկայում է նաև այն մասին, որ մեր դիվանագիտական գործունեությունը հաջողված է: Մենք շարունակելու ենք ուժեղացնել խորհրդարանական դիվանագիտությունը»:
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հանդես են եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից շփման գծում հրթիռ արձակելու փաստին:
Մասնավորապես նշվել է. «Ըստ բազմաթիվ հավաստի աղբյուրներից հավաքած տեղեկությունների՝ մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերը հրթիռային կրակ են բացել շփման գծի երկայնքով՝ հարված հասցնելով ռազմական տեխնիկային»: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտել են հրադադարի ռեժիմի վերջին խախտումները և կողմերին կոչ են արել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հակամարտության գոտում հետագա սրացումները կանխելու համար:
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՀԿ Մինսկի խումբն այլևս չի հանդուրժում Ադրբեջանի լկտի պահվածքը. Դավիթ Բաբայան
- Հայաստանը մշտապես կոչ է անում ԵԱՀԿ համանախագահներին անվանական մատնանշել նախահարձակ կողմին. Նալբանդյան
- ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունն առանձնապես ոգևորիչ չէ. քաղաքագետ
- Առաջին անգամ Մինսկի խումբը ստիպված մատնանշում է, որ շփման գծում իրավիճակի սրման նախաձեռնողը Ադրբեջանն է. Ֆարմանյան
- Մինսկի խումբը դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտումները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան