ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունն առանձնապես ոգևորիչ չէ. քաղաքագետ
Թեև ԵԱՀԿ Մինսկի խումբն իր այսօրվա հայտարարությունում շեշտում է Ադրբեջանի զինված ուժերի՝ շփման գծի երկայնքով հրթիռային կրակ բացելու մասին, այնուամենայնիվ այդ հայտարարությունն առանձնապես ոգևորիչ չէ։ Որքան էլ առաջին հերթին թիրախավորվում է Ադրբեջանին, համանախագահները հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ իրենց կոչերում շարունակում են մատնանշել հակամարտության 2 կողմերին էլ։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Այս հայտարարությունն առաջինը չէ, որտեղ քննադատությնա սլաքն ուղղված է Ադրբեջանին։ Մի քանի ամիս առաջ ևս նմանատիպ մի հայտարարություն էր արվել, որով ԵԱՀԿ Մինսկի խումբն Ադրբեջանին կոչ էր անում հետևողական լինել ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելու և իրավիճակը հանդարտ պահելու հարցում։ Կարծում եմ՝ այս հայտարարությունը չի կարող ապահովել էսկալցիան զսպելու նվազագույն չափը, ինչպես նաև չի կարող Ադրբեջանին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ»,- հիշեցրեց մեր զրուցակիցը։
Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով, միանշանակ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի այսօրվա հայտարարությունում չկան Ադրբեջանին ուղղված հստակ պահանջներ և չափորոշիչներ, դրա համար էլ առնաձնապես ոգևորվելու կարիք չկա։
«Միջնորդների մտավախություններն ադրբեջանին այդքան էլ չեն հուզում, և այդ երկիրը շարունակում է նախկինում որդեգրված քաղաքականության իրականացնող»,- ամփոփեց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ ԼՂ հակամարտության խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ շփման գծում տեղի ունեցած վերջին զարգացումների վերաբերյալ:
«Հավաստի աղբյուրներից ստացած տեղեկատվության համաձայն՝ մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերը հրթիռային կրակ են բացել շփման գծի երկայնքով՝ հարվածելով ռազմական տեխնիկային։ Մայիսի 16-ի երեկոյան և մայիսի 17-ին հայկական զինված ուժերը տարբեր տրամաչափի ականանետերից պատասխան կրակ են բացել: Այս գործողությունները երկու կողմերի դեպքում էլ հրադադարի ռեժիմի խախտումներ են ու անհանգստության տեղիք են տալիս»,-նշել են միջնորդները:
Հարակից հրապարակումներ`
- Առաջին անգամ Մինսկի խումբը ստիպված մատնանշում է, որ շփման գծում իրավիճակի սրման նախաձեռնողը Ադրբեջանն է. Ֆարմանյան
- Մինսկի խումբը դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտումները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան